Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ադրբեջանը Մարտունու ուղղությամբ կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ

28.02.2017, 20:00
Այսօր ժամը 15:40-ին  շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ։
Ադրբեջանը Մարտունու ուղղությամբ կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին, և թշնամին, չեզոք գոտում թողնելով 5 դիակ,   հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից:

Սակայն, ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այսօր ժամը 15:40-ին շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Գերատեսչության հաղորդմամբ, թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման հետևանքով ՊԲ-ն կորուստներ չի կրել:

ԱՀ ՊՆ–ն նաև տեղեկացնում է, որ օրվա ընթացքում, բացի ԱԹՍ կիրառելուց, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17 – 10 արկ) և 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – նշվում  է հաղորդագրության մեջ։–0–