Փորձագետ. եթե հայ–թուրքական գործընթացը վերսկսվի, ապա` ոչ հետ կանչված արձանագրությունների տեսքով
19.02.2015,
16:05
Եթե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսվի, ապա, դժվար թե, հետ կանչված արձանագրությունների տեսքով, կարծում է փորձագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եթե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսվի, ապա, դժվար թե, հետ կանչված արձանագրությունների տեսքով, կարծում է փորձագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Երկուշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով, որ որոշել է խորհրդարանից հետ կանչել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները։
«Եթե հայ–թուրքական գործընթացը վերսկսվի, ապա, դժվար թե, այն վերսկսվի այդ արձանագրությունների տեսքով։ Դրանք հետկանչումից շատ ավելի շուտ են դադարել գոյություն ունենալ ակտիվ քաղաքական տեսքով», – ասաց Իսկանդարյանը։
Փորձագետը նշեց, որ նախագահի այդ քայլին վերաբերվում է` որպես ներքին քաղաքականության գործոնի։
«Ներքին քաղաքականության մեջ այս ամենը ոչ մի լուրջ փոփոխությունների չի կարող հանգեցնել, քանի որ դրանից առաջ ևս արձանագրությունները հեռանկարներ չունեին։ Չի կարելի պատկերացնել, որ դրանք վավերացման հեռանկարներ ունեին, չէ՞ որ գործընթացը մահացել է», – ասաց Իսկանդարյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։–0–