Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վանուատուի հետ

27.09.2013, 11:52
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն ստորագրեց Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ, հայտնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վանուատուի հետ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն ստորագրեց Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ, հայտնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում  նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։     

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Նալբանդյանը հանդիպեց նաև Չիլիի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոյի հետ, որի հետ քննարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների հաստատումը։

Նալբանդյանն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է սեպտեմբերի 25–28–ը։ -0-