Վարչապետի համբերության բաժակը լցվել է. այսպես շարունակվել այլևս չի կարող. թերթ
26.03.2019,
12:03
Մի շարք պաշտոնյաների աշխատանքից լուրջ դժգոհություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Մի շարք պաշտոնյաների աշխատանքից լուրջ դժգոհություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես զայրացած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա, գրում է «Փաստ» թերթը:
Նշվում է, որ վերջինս պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի է ընկել միայն «կոկորդիլոս», «հեկտար», «մորքուրի հարս» թեմաներով:
«Արդյունքում, ըստ կառավարության մեր աղբյուրների, վարչապետի համբերության բաժակը լցվել է. Փաշինյանը Սարգսյանին ու էլի մի քանի պաշտոնյաների զգուշացրել է, որ ինչքան էլ իր հետ քայլած լինեն, այսպես շարունակվել այլևս չի կարող, այն է՝ նման կերպ աշխատելու պարագայում ներում չի լինելու», - գրում է թերթը:-0-