Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Որևէ բան ինձ չի կարող իմ պարտականություններից հետ պահել մինչև չիմանամ, թե ով է ստանձնել այդ նույն պարտականությունները. Վիգեն Սարգսյան

09.05.2018, 13:43
Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում պաշտպանության նախարարի հրաժարական մինչև նշանակված չի նոր նախարար։
Որևէ բան ինձ չի կարող իմ պարտականություններից հետ պահել մինչև չիմանամ, թե ով է ստանձնել այդ նույն պարտականությունները. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ անթույլատրելի է համարում պաշտպանության նախարարի հրաժարական մինչև նշանակված չի նոր նախարար։

Նախօրեին Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել։

«Հայաստանի Հանրապետության պայմաններում և մեր մարտահրավերների պայմաններում որևէ բան ինձ չի կարող իմ պարտականություններից հետ պահել մինչև չիմանամ, թե ով է ստանձնել այդ նույն պարտականությունները», – ասաց Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2016 թ.–ի հոկտեմբերին։–0–