Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Նալբանդյանը Վրաստանի նախագահին հրավիրել է Հայաստան

18.11.2013, 13:41
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ կիրակի մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, հրավիրել է նրան Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նալբանդյանը Վրաստանի նախագահին հրավիրել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ կիրակի մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, հրավիրել է նրան Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիսավոր արարողության ավարտից հետո տեղի ունեցած հանդիպման ընթացքում Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքները։

Գեորգի Մարգվելաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել և ամրապնդել:

Զրուցակիցները քննարկեցիլ են հայ-վրացական  երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդանական փոխգործակցությանը, ինչպես նաև վիրահայությանը առնչվող հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Մովսիսյանը հանդիպեցին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Հանդիպումներին ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը։

Նույն օրը առավոտյան տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի առանձնազրույցը, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։–0–