Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանն ու Թբիլիսին կողմ են երկկողմ համագործակցության զարգացմանը

27.02.2014, 20:00
Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին  հինգշաբթի ունեցած աշխատանքային ճաշի ընթացքում կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը:
Երևանն ու Թբիլիսին կողմ են երկկողմ համագործակցության զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին  հինգշաբթի ունեցած աշխատանքային ճաշի ընթացքում կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը:

«Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում կապերի զարգացումը և սերտացումը: Նշվել է, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակն առաջիկայում էլ ավելի բարձրացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար»,– հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։
 
Հայ-վրացական արտաքին առևտրաշրջանառությունը 2013թ. կազմել է $151,9 մլն.`մեկ տարվա ընթացքում աճելով 26,9%-ով։

Երկու երկրների միջև գործում է մոտ 80 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, որոնք ներառում է փոխհարաբերությունների գրեթե ողջ շրջանակը։--0—