Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք ամրապնդել երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին

04.11.2024, 19:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին


Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք ամրապնդել երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Մոլդովայի նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և ավելի ամրապնդել պատմական սերտ առնչությունների, ժողովրդավարության հիմնարար արժեքների վրա խարսխված երկկողմ հարաբերությունները։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Մոլդովայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։