Ղարաբաղն ունի պետականության բոլոր ատրիբուտները. բրիտանացի իրավապաշտպան
08.10.2013,
12:23
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի պետականության բոլոր ատրիբուտները, Ստեփանակերտում կայացած «Արցախի ազգային–ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց բրիտանացի հայտնի իրավապաշտպան, ակադեմիկոս Ջեֆրի Ռոբերտսոնը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի պետականության բոլոր ատրիբուտները, Ստեփանակերտում կայացած «Արցախի ազգային–ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց բրիտանացի հայտնի իրավապաշտպան, ակադեմիկոս Ջեֆրի Ռոբերտսոնը։
Ըստ նրա, Ղարաբաղն ընդգրկվել է Ադրբեջանի կազմում պատմական անարդարության արդյունքում։
«Միջազգային օրենսդրության համաձայն, Լեռնային Ղարաբաղն ունի սեփական պետականության իրավունք։ Արցախի ինքնիշխանության բոլոր չափանիշներն առկա են, նույնիսկ ավելի, քան շատ այլ պետություններում»,– նշեց Ռոբերտսոնը։
Բրիտանացի իրավապաշտպանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն ունի մշտական բնակչություն, տարածք, սեփական կառավարություն, այլ պետությունների հետ հարաբերությունների հաստատման կարողություն, ավելացնելով, որ եկել է Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու ժամանակը։
Ստեփանակերտում կայացած «Արցախի ազգային–ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը» թեմայով միջազգային գիտաժողովն անցկացվել է ԼՂՀ Արցախահայության ազգային–ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 25–ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ։
Համաժողովի կազմակերպիչնեչն են Արցախի պետական համալսարանը, Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիան, Բելգիայում Հայ Դատի եվրոպական գրասնենյակը և Լյուվենի Կաթոլիկ համալսարանը։ -0-