Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հայաստանում ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերը ճգնաժամի մեջ են. փորձագետ

18.02.2014, 14:08
Հայաստանում ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերը ճգնաժամի մեջ են, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Հայաստանում ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերը ճգնաժամի մեջ են. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերը ճգնաժամի մեջ են, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով` սրա վկայությունն են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Դաշնակցություն և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների` կառավարությանը անվստահության քվե հայտարարելու մտադրությունը։

«Մեզ մոտ մի իրավիճակ է ստեղծվել, երբ չորս ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը փորձում են սկսել որոշակի գործընթաց` լավ հասկանալով, որ դա միայն «գործընթաց է հանուն գործընթացի»», – ասաց Մինասյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում` հիշեցնելով, որ խորհրդարանի ձայների մեծամասնությունը պատկանում է իշխող ՀՀԿ–ին։

ՀՀ ԱԺ–ում իշխող ՀՀԿ–ին է պատկանում 131 մանդատից 70–ը, ինչը թույլ է տալիս ինքնուրույն ընդունել կամ արգելափակել ցանկացած որոշում։–0–