Լույս երեքշաբթի գիշերը Ղարաբաղում հակառակորդի հրազենից զինծառայող է զոհվել
03.03.2015,
11:44
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի ԼՂՀ մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արսեն Աբրեստի Կարապետյանը, հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի. /ԱՌԿԱ/ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի ԼՂՀ մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արսեն Աբրեստի Կարապետյանը, հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,–ասված է հաղորդագրոթւյունում:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-իգիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,–ասված է հաղորդագրությունում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշված ժամանակահատվածում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-