Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Արցախցի զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից

11.12.2015, 12:23
Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Վարդանյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել այսօր առավոտյան ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:
Արցախցի զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Վարդանյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել այսօր առավոտյան ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի վաղ Պաշտպանության բանակից տեղեկացրել են, որ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր: Մասնավորապես, դեկտեմբերի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82-միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:

Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք:

«ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։-0-