Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԱԾ-ն հաստատում է Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվող անձանց ձերբակալելու փաստը

08.02.2013, 14:50
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ  փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել են երկու հոգու։
ԱԱԾ-ն հաստատում է Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվող անձանց ձերբակալելու փաստը
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ  փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել են երկու հոգու։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նրանցից մեկը Երևան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող` 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանն է, մյուսը` 1972թ. ծնված  Սամվել Ալբերտի Հարությունյանը:


Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք էր ստացել ուսի շրջանում, ինչից հետո հաջող վիրահատություն էր տարել։ Խորհրդային տարիներին Հայրիկյանը հայտնի դիսիդենտ է եղել, իսկ 1988 թվականին նրան զրկել են խորհրդային քաղաքացիությունից։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։

Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։ -0-