Հայաստանի վարչապետը շնորհավորել է հայրենակիցներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի առթիվ
09.05.2015,
14:02
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է հայրենակիցներին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի 70-ամյակի առթիվ։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է հայրենակիցներին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի 70-ամյակի առթիվ։
«Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու նոր հնարավորություններ ընձեռեց, և դրանում մեծ է նաև հայ ժողովրդի ներդրումը: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղության պահպանման համար, և նաև մեր հայրերի ու պապերի շնորհիվ է, որ այսօր աշխարհն ապրում է առանց ֆաշիզմի սպառնալիքի»,- Աբրահամյանի խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը:
Աբրահամյանը նշել է, որ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության խորհուրդ ունի. «այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը: Շարունակելով իրենց հերոս նախնիների սխրանքը՝ հայ ժողովրդի քաջարի զավակները 1992 թվականին վերականգնեցին պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին»,- նշել է վարչապետը:
Ուղերձում վարչապետը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Շուշիի ազատագրման մեր մարտիկներին մաղթել է քաջառողջություն և երկար տարիների կյանք:
ՀՀ վարչապետն այժմ գտնվում է ԼՂՀ–ում, որտեղ մայիսի 9–ին եռատոն է` նշվում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակը, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը։–0–