Ադրբեջանը «խոսքից գործի» չի անցնի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում. ռազմական փորձագետ
10.10.2012,
14:25
Ադրբեջանը «խոսքից գործի» չի անցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանի գործարկման դեպքում, կարծում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, գրում է «Նովոստի–Արմենիան»։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը «խոսքից գործի» չի անցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանի գործարկման դեպքում, կարծում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, գրում է «Նովոստի–Արմենիան»։
Եթե Բաքուն իմանա, որ անպատիժ կմնա, ապա կհարվածի քաղաքացիական ինքնաթիռներին, սակայն Ադրբեջանը գիտի, որ հայկական ԶՈՒ–ն համարժեք պատասխան կտա դրան։ Այդ պատճառով չեմ կարծում, որ խոսքը գործի կվերածեն»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջամալյանը։
Ըստ նրա` Հայաստանը բավական հնարավորություններ ունի Ադրբեջանին «ցավոտ հարված» հասցնելու համար, այն դեպքում, եթե Բաքուն փորձի իրականացնել իր սպառնալիքները։
Փորձագետը նշեց նաև, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման առումով պաշտոնական Անկարայի հայտարարությունները կանխատեսելի էին, «պարզապես դա ավելորդ անգամ ապացուցեց, որ ադրբեջանա–թուրքական տանդեմը ռազմական-ռազմավարական բնույթ է կրում»։
«Հայաստանի վրայով ևս միջանցքներ են անցնում, և մենք մեր գործիքներն ունենք, որոնց օգտագործումը կարող է սպառնալ շատ կողմերի շահերին»,– նշեց փորձագետը։
Ստեփանակերտի օդանավակայանն այսօրվա դրությամբ լիովին պատրաստ է չվերթերի իրականացմանը, այն պաշտոնապես շահագործման է հանձնվել հոկտեմբերի 1–ին։
Բոլոր համալիր շինարարական աշխատանքների անցկացման համար շուրջ 5 մլն դոլար է ծախսվել, բոլոր միջազգային չափանիշներով զինված օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևորի։ օդանավակայանի նախագծի մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով հետագայում միջազգային չվերթեր իրականցնելու հնարավորությունները։
Օդանավակայանի շինարարությունը լիովին ավարտվել է 2011թ.–ի մայիսին, սակայն դրանից հետո որոշակի ժամանակ է պահանջվել կազմակերպչական աշխատանքների անցկացման, այդ թվում`համապատասխան կադրերի պատրաստման համար։
Սկզբում օդանավակայանից կիրականացվեն Ստեփանակերտ–Երևան–Ստեփանակերտ չվերթերը, սակայն այն կառուցվում է նաև այլ ուղղություններով չվերթեր իրականացնելու հեռանկարով։
Նախորդ տարվա մարտին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն իրավունք ունի ոչնչացնելու օդակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները։ Սակայն ավելի ուշ ադրբեջանական իշխանությունենրը պարզաբանեցին, որ մտադիր չեն ուժ գործադրել քաղաքացիական օբյեկտների դեմ։
Հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված օդանավակայանի բացման հետ կապված քաղաքացիական օդանավերի դեմ ուժ չգործադրելու երաշխիքներ են ստացել։
Ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից։--0—