Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն է վնասվել (ՖՈՏՈ)

29.05.2025, 10:03
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ ՖՈՏՈ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն է վնասվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

«Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։