Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Ադրբեջանի սադրանքի հետևանքով Արցախը մեկ օր շարունակ շրջափակման մեջ է

13.12.2022, 10:40
Ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները
Ադրբեջանի սադրանքի հետևանքով Արցախը մեկ օր շարունակ շրջափակման մեջ է
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ Արցախի ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։-0-