Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված պարտավորությունների կոպիտ խախտում է

13.11.2014, 16:24
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։
Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված պարտավորությունների կոպիտ խախտում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։

«Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլև ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարհանքը»,– նշվում է հայտարարությունում։

«Տվյալ միջադեպը կրկին մատնանշում է անհրաժեշտությունն ակտիվացնելու ջանքերը՝  ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդման անհետաձգելի միջոցների և, նախ և առաջ, դրա խախտման հետաքննության գործուն մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը, որոնք բազմիցս առաջարկվել են հայկական կողմերից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը ստացել»,– ասվում է փաստաթղթում։

ԼՂՀ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։
-0-