Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում

27.12.2016, 10:56
Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 70 անգամ և արձակելով մոտ 850 կրակոց:

Ըստ հաղորդագրության, շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (1 արկ):

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-