«Աէրոֆլոտը» դադարեցնում է ավիահաղորդակցությունը Սիրիայի հետ
06.08.2012,
14:41
Ռուսաստանի ամենախոշոր ավիափոխադրողը՝ «Աէրոֆլոտ» ԲԲԸ-ն, երկուշաբթի օրվանից դադարեցնում է թռիչքները Սիրիայի ուղղությամբ, որտեղ արդեն երկրորդ տարին անընդմեջ շարունակվող քաղաքացիական բախումներն ավելի են սրվել վերջին շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ամենախոշոր ավիափոխադրողը՝ «Աէրոֆլոտ» ԲԲԸ-ն, երկուշաբթի օրվանից դադարեցնում է թռիչքները Սիրիայի ուղղությամբ, որտեղ արդեն երկրորդ տարին անընդմեջ շարունակվող քաղաքացիական բախումներն ավելի են սրվել վերջին շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Աէրոֆլոտի» ներկայացուցիչը բացատրել է, որ դա պայմանավորված է կոմերցիոն նկատառումներով, քանի որ այդ ուղղությամբ մեկնելու պահանջարկ չի եղել: Հուլիսի վերջին իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել էր, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռները լեփ-լեցուն են, սակայն հակառակ ուղղությամբ ինքնաթիռները գրեթե դատարկ են վերադառնում:
Սակայն ինչպես ՌԻԱ Նովոստիում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սահիդը, Ռուսաստանի և Սիրիայի միջև ավիահաղորդակցությունը չի դադարի և կիրականացվի այլ ավիաընկերությունների կողմից: Նախկինում Մոսկվայից դեպի Դամասկոս ուղիղ չվերթերն իրականացնում էին «Աէրոֆլոտը» և Syrian Air-ը: Բացի այդ, Սիրիայի մայրաքաղաք կարելի է հասնել մյուս ավիաընկերություններով՝ մեկ կամ երկու տեղափոխով:
Սիրիայի տրանսպորտի նախարարը մատնանշել է նաև, որ Եվրամիությունը Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցների շրջանակներում արգելել է սիրիական ազգային ընկերության ինքնաթիռներին վայրէջք կատարել եվրոպական օդանավակայաններում:
Սիրիայում սրված իրավիճակի կապակցությամբ շատ եվրոպական ավիաընկերություններ որոշել են հրաժարվել չվերթ իրականացնել դեպի այդ երկիր: Նախկինում ՌԴ ԱԳՆ-ն Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ էր տվել հրաժարվել Սիրիա ուղևորվելուց՝ երկրի տարբեր շրջաններում կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև շարունակվող բախումների պատճառով:
Սիրիայում բախումները շարունակվում են 2011թ.-ի մարտից, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թիվը հասել է 16 հազարի: Արևմտյան երկրները և մի շարք արաբական պետություններ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով փորձում են հասնել նախագահ Բաշար Ասադի հեռացմանը, որպեսզի վերջ դրվի բռնություններին: Ռուսաստանն ու Չինաստանը մտավախություն ունեն, որ արտաքին միջնորդությունն ու պետականության կորուստը նոր բախումների պատճառ կդառնան: Սիրիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ բախվում են դրսից աջակցություն ստացող և լավ զինված գրոհայինների դիմադրությանը:
ԵՄ Խորհուրդը Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցների արդեն 17 փաթեթ է ընդունել: Վերջին անգամ Եվրամիության ԱԳՆ ղեկավարները նոր կարգ են հաստատել այն նավերի և ինքնաթիռների ստուգում անցկացնելու համար, որոնք կասկածելի են դեպի Սիրիա զենք կամ զանգվածային ճնշումներ իրականացնելու համար այլ սարքավորումներ մատակարարելու առումով: Նման ստուգում պետք է անցկացնի ԵՄ յուրաքանչյուր երկիր, եթե հիմնավոր կասկած ունի, որ իր ջրային տարածքով անցնող որևէ նավ արգելված բեռ է տանում Սիրիա:
Նման կանոն է գործում նաև այն բեռնատար ինքնաթիռների համար, որոնք ժամանում են Եվրամիության երկրների օդանավակայաններ կամ մեկնում են այդ օդանավակայաններից: Ռուսաստանը հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթի հետևանքով Սիրիան փաստացիորեն հայտնվում է շրջափակման մեջ է, ինչը հակասում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներին:
Վերջին շրջանում փորձագետները նշում են, որ սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման հեռանկարում ավելի ու ավելի է մեծանում հոռետեսությունը: Նախորդ հինգշաբթի ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հայտարարել էր, որ օգոստոսի վերջին լքում է պաշտոնը: Հեռանալը բացատրել է այն հանգամանքով, որ խաղաղ կարգավորման իր ջանքերը բավարար աջակցություն չեն ստացել համաշխարհային կազմակերպությունների կողմից: -0-