Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ԱԳ նախարարը հույս ունի, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայանգիրը կստորագրվի առաջիկա ամիսներին

28.01.2026, 17:39
Նախարարի խոսքով՝ խաղաղության բաղադրիչներից են նաև ապաշրջափակումը և միմյանց օգնելը տարանցման ժամանակ
ԱԳ նախարարը հույս  ունի, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայանգիրը կստորագրվի առաջիկա ամիսներին

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԵԽԽՎ նստաշրջանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի։

Նախարարի խոսքով՝ խաղաղության բաղադրիչներից են նաև ապաշրջափակումը և միմյանց օգնելը տարանցման ժամանակ։

«Իսկապես գործողությունները տեղի են ունենում, առաջ ենք ընթանում, և մենք լիահույս ենք և ամեն հնարավոր ջանքեր ներդնում ենք վստահ լինելու համար, որ սա մեզ դեպի պայծառ ապագա կտանի», - նշեց Միրզոյանը։ 

Ըստ նախարարի՝ TRIPP-ը կդառնա մեր տարածաշրջանում խաղաղության և համագործակցության սեմանտիկ գործոն։

TRIPP նախագիծ 

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։