Рейтинг@Mail.ru
USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

ԱԳ փոխնախարար․ ԵՄ-ին անդամակցելու օրենքը չի նախատեսում կոնկրետ գործողություններ պարունակող օպերատիվ մաս

03.03.2025, 14:09
ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի իրականացումը չի նախատեսում կոնկրետ գործողություններ պարունակող օպերատիվ մաս
ԱԳ փոխնախարար․ ԵՄ-ին անդամակցելու օրենքը չի նախատեսում կոնկրետ գործողություններ պարունակող օպերատիվ մաս

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի իրականացումը չի նախատեսում կոնկրետ գործողություններ պարունակող օպերատիվ մաս, այն ավելի շատ քաղաքական ուղերձ է, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նախարարի տեղակալը ԵՄ-ի հետ գործունեության համատեքստում իրականացվող ծրագրերի մասով կոնկրետ գործողությունների առումով նշեց, որ ավարտին է հասնում նոր օրակարգի փաստաթուղթը, որը ոչ միայն լրացնում է CEPA-ն (ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, խմբ․), այլ ընդլայնում է ԵՄ-ի հետ ոլորտները։

«Այս փաստաթուղթը ԵՄ-ի հետ նորացված հարաբերությունների ուղեցույցն է լինելու։ Այն քաղաքական փաստաթուղթ է, բայց ունի իրականացման շատ կոնկրետ գործողություններ բոլոր ոլորտներում։ Չկա մեկ որլորտ, որն ընդգրկված չէ փաստաթղթում»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ ուժեղացնելով CEPA-ի իրականացման գործընթացը՝ հնարավոր կլինի նոր մակարդակ ապահովել ապագա գործողություններում։