Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՀՀ ԱԺ–ին երկրորդ և վերջնական ըներթցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները

15.05.2014, 13:25
ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի կայացած արտահերթ նիստի ընթացքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։
ՀՀ ԱԺ–ին երկրորդ և վերջնական ըներթցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի կայացած արտահերթ նիստի ընթացքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։

Ըստ կատարված փոփոխությունների` Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերադարձնել 2014թ.–ի հունվարի 1–ից կատարված պարտադիր կուտակային վճարները, պետք է համապատասխան դիմում գրեն։

Փոփոխություններով առաջարկվող միջոցները կրում են ժամանակավոր բնույթ, մինչև օրենսդրական փոփոխությունների կատարումը, որոնք նախատեսված են Սահմանադրական դատարանի ապրիլի 2–ի որոշմամբ։ Օրենքների վերջնական փաթեթը պետք է ընդունվի մինչև սեպտեմբերի 30–ը։

Օրինագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ` 18 պատգամավորը, 29–ը պատգամավոր ձեռնպահ է մնացել։

«Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» ոչ կոալիցիոն խմբակցությունները քննարկումների ընթացքում հայտարարել են, որ փաստաթղթին դեմ չեն, սակայն քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել։

«Օրինաց երկիր» խմբակցությունը երկրորդ ընթերցմամբ օրինագծին դեմ է քվեարկել, քանի որ ինչպես նշել է խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը, կառավարությունը չի ընդունել նրանց ներկայացրած առաջարկները, որոնցով, մասնավորապես, նախատեսվում էր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցել չցանկացող անձանց ազատել այդ կապակցությամբ դիմում ներկայացնելու անհրաժեշտությունից։

Օրինագծին դեմ են քվեարկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունները։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։ Օրենքը դժգոհություն է առաջացրել հայկական հասարակությունում։ Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։ –0–