Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+19

ԱԺ–ում մեկնարկել են ՀՀ վարչապետի ընտրությունները

01.05.2018, 12:13
Երևանում մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում տեղի կունենան ՀՀ վարչապետի ընտրությունները։
ԱԺ–ում մեկնարկել են ՀՀ վարչապետի ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում տեղի կունենան ՀՀ վարչապետի ընտրությունները։

Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։

Ապրիլի 30–ին «Ելք» խմբակցությունն ըննդիմության առաջնորդ և խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները, ինչպես նաև ՀՅԴ–ն հայտարարեցին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարեց, որ խմբակցությունը վարչապետի ընտրությունների շուրջ որոշում կընդունի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեքշաբթի հայտարերց, որ ՀՀԿ–ն մտադիր չէ տապալել ԱԺ նիստն ու պատրաստ է ապահովել անհրաժեշտ քվորումը նիստն անցկացնելու համար։

Հայ ընդդիմությունն այս րոպեներին զանգվածային հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում։

Սահմանադրության համաձայն, վարչապետի թեկնածուներին ներկայացնում են խորհրդարանական խմբակցությունները, իսկ կընտրվի այն թեկնածուն, ով կհավաքի բոլոր պատգամավորների ձայների կեսից ավելին: Վարչապետի ընտրություններն անցկացվում են անվանական քվեարկությամբ:

Հաշվի առնելով, որ վեցերորդ գումարման խորհրդարանում 105 պատգամավոր է, վարչապետի թեկնածուն անհրաժեշտ է հավաքել առնվազն 53 ձայն: Այսօրվա դրությամբ հայկական խորհրդարանում ուժերի դասավորությունը հետևյալն է` ամենամեծաթիվ խմբակցությունը` ՀՀԿ-ն, ունի 58 մանդատ, մեծությամբ երկրորդ խմբակցությունը` «Ծառուկյան» դաշինքն ունի 31 մանդատ: Մյուս երկու խմբակցություններն են` «Ելք» դաշինքն 9 պատգամավորներով և ՀՅԴ-ն, որն ունի 7 պատգամավոր: Եթե երեք խմբակցություններ` «Ելք»-ը, «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն առաջադրեն միասնական թեկնածուի, ապա նա կստանա 47 ձայն, և այդ ժամանակ վարչապետ դառնալու համար նրան պետք կլինի հանրապետականների գոնե վեց ձայն:

Եթե առաջին փորձից պատգամավորներին չհաջողվի քվեարկել միասնական թեկնածուի օգտին, ապա յոթերորդ օրը կանցկացվի նոր քվեարկություն նոր թեկնածուներով, բայց այս անգամ ընտրության կներկայացվեն թեկնածուներ, ում կառաջադրի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:

Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ապա Ազգային ժողովը լուծարվում է: Իսկ պատգամավորների ընտրած վարչապետին նշանակում է նախագահը:–0–