ՀՀ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը մեկնարկել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովի նախագահի ընտրությունը մեկնարկել է։ Քվեարկությունը սկսվել է 12։30-ին և կտևի մեկ ժամ։

Խորհրդարանի նիստում երկուշաբթի Հայաստանի հանրապետական կուսակցությունը խոսնակի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը, ընդդիմադիր «Ժառանգությունը»` խմբակցության առաջնորդ Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ինքնաառաջադրված է։

Շաբաթ օրը Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրել է կուսակցության նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի թեկնածությունը, որն առաջարկել է ՀՀԿ նախագահ, երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը։

Հայկական խորհրդարանի խոսնակի պաշտոնը թափուր է մնացել Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն Հայաստանի վարչապետ նշանակելուց հետո։

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 8–ին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, կրթությամբ բանասեր է։ Հայկական խորհրդարանի պատգամավոր է 1995 թվականից։ 2003 թվականից ղեկավարում է ՀՀԿ խմբակցությունը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 131–տեղանոց խորհրդարանում մանդատների մեծամասնություն ունի` 69 տեղ։ Այդ պատճառով ենթադրվում է, որ Գալուստ Սահակյանի թեկնածությունը խոսնակի պաշտոնում առանց խնդիրների կհաստատվի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:47 29.04.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×