Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ալեն Սիմոնյան. Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է

20.03.2023, 15:20
Կարող է բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինել, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար, ասել է Սիմոնյանը
Ալեն Սիմոնյան. Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում։

«Այնուամենայնիվ, սխալ է ասել, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները (Հայաստանի և Ադրբեջանի միջև, խմբ.) մտել են փակուղի։ Գործընթացը կա, և այն տեղում կանգնած չէ: Փակուղի անվանելը սխալ է։ Բայց դա չի նշանակում, որ այն կարող է զսպող գործիք դառնալ Ադրբեջանի համար։ Հակառակը, կարող է բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինել, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար»,- ասաց Սիմոնյանը։-0-