Ամերիկացի համանախագահը խուսափեց պատասխանել Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիան խախտելու հարցին
12.09.2013,
13:33
ԵԱՀԿ ՄԽ–ի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը խուսափեց պատասխանել Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիան կոպտորեն խախտելու մասին հարցին, որը վերաբերում էր մասնավորապես գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի իրավունքներին։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ–ի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը խուսափեց պատասխանել Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիան կոպտորեն խախտելու մասին հարցին, որը վերաբերում էր մասնավորապես գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի իրավունքներին։
«Այս պահին ես որևէ մեկնաբանություն չունեմ այդ խնդրի վերաբերյալ։ Իմ այցի նպատակն է լսել կողմերին, հասկանալ և գնահատել իրավիճակը», – հայտարարել է Ուորլիքը հինգշաբթի` պատասխանելով Ինջիղուլյանի հարցը Բաքվում քննարկելու մասին հարցին։
Օգոստոսի 8–ին շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը ծառայության ժամանակ, չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա–ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում
Ադրբեջանական հեռուստաալիքները երկու հարցազրույց են ցուցադրել Ինջիղուլյանի մասնակցությամբ, որոնց ժամանակ նա կրել է ադրբեջանական զինվորական համազգեստ, իսկ Կարմիր խաղի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երկար ժամանակ չէին կարողանում հանդիպել Ինջիղուլյանի հետ։ Հայկական կողմն այս ամենը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է համարում։–0–