Ամերիկացի փորձագետ. «Պետք չէ սպասել, որ ԵՄ–ն Հայաստանի նկատմամբ պատասխան միջոցներ կձեռնարկի»
13.09.2013,
11:52
Պետք չէ սպասել, որ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Եվրամիությունը պատասխան միջոցներ կձեռնարկի Հայաստանի նկատմամբ, կարծում է Ջորջ Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցի դասախոս, դոկտոր Քորի Վելթը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետք չէ սպասել, որ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Եվրամիությունը պատասխան միջոցներ կձեռնարկի Հայաստանի նկատմամբ, կարծում է Ջորջ Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցի դասախոս, դոկտոր Քորի Վելթը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ ՄՄ–ին միանալու որոշումը Երևանում արևմտամետ ուժերի վրդովմունքի պատճառ դարձավ։
«Չեմ կարծում, որ ԵՄ–ին առանձնապես մտահոգում է այն, որ Հայաստանն ի վերջո նախընտրում է մնալ Մաքսային միության շրջանակում։ Շատերը կարող են կարծել, որ դա սխալ ընտրություն է, սակայն Հայաստանը պետք է նման որոշում կայացնի»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված առցանց հարցազրույցում ասաց Վելթը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյունավե՞տ կլիներ Երևանի միացումը ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտուն, և արդյո՞ք Հայաստանը կարող է իր արտադրանքով ներխուժել եվրոպական շուկաներ` փորձագետը նշեց. «Լավ հարց է, որին չեմ կարող պատասխանել։ Լավ թե վատ, սակայն АА/DCFTA–ն (ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը) գործարք է, որը կնքվում է առաջարկների հիման վրա»,– ասաց նա։
«Ես չգիտեմ, թե ինչու է ԵՄ–ն բոլոր երկրներից այդ որոշակի ձևաչափը պահանջում։ Հնարավոր է, որ դրանից պակասը ևս մեկ խորհրդանշական փուլ կհամարվեր, և վերջին հաշվով` անիմաստ դիվանագիտություն։ Արդյո՞ք համաձայնագրի պայմաններն օգտակար են հավակնորդ երկրի համար. սա այն հարցն է, որը պետք է որոշվի տնտեսական փորձագետների կողմից և որը պետք է երկիրն ինքը լուծի»,– ավելացրեց Վելթը։
Արդիականության հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ ինտերնետ ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց մասին հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնումը և «առաջին ձեռքից» ստացված տեղեկատվության միջոցով փոխադարձ վստահության հաստատումը» նախագծի շրջանակներում։ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) այդ նախագիծն աջակցում են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները։ –0–