ԱՄՆ–ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կընդունեն Օլանդի` Փարիզում հանդիպելու հրավերը
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միացյալ նահանգները հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի` Փարիզում հանդիպում անցկացնելու հրավերը, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին։
«Մենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ջանում ենք օգնել երկու կողմերին, որպեսզի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնեն։ Հուսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագաները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կհամաձայնեն բանակցությունների անցկացմանը, որոնք դեպի խաղաղ համաձայնագիր կտանեն»,– նշել է Պսակին։
«Մենք հորդորում ենք կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն գերակայությունների վրա, որոնք խաղաղության կբերեն տարածաշրջանի բնակիչներին»,– ավելացրել է նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:03 03.07.2014