ԱՄՆ–ն կարող է 2016 թվականին նվազեցնել Հայաստանին տրվող ֆինանսական օգնության ծավալը
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ վարչակազմի` 2016 ֆիսկալ տարվա բյուջեի նախագծում առաջարկվում է նվազեցնել Հայաստանին հատկացվող ֆինասական օգնության ծավալը, հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն։
Կոմիտեի հաղորդագրությնա մեջ նշված է, որ ըստ բյուջեի նախագծի առաջարկվում է Հայաստանին հատկացնել 18,360,000 դոլար, Ադրբեջանին՝ 7,978,000 դոլար, իսկ Վրաստանին 50,552,000 դոլար տնտեսական օգնություն, միջազգային ռազմական կրթության և զորավարժությունների մասնակցելու համար Ադրբեջանին և Հայաստանին հավասարապես հատկացնել 600,000 դոլար, իսկ օտարերկրյա ռազմական ֆինանսների համար երկու երկրներին կրկին հավասարապես հատկացնել 1,700,000 դոլար:
«Նախագահը առաջարկում է 2016թ.-ի ֆիսկալ տարվա համար Հայաստանին հատկացնել 18,360,000դոլար և եթե կոնգրեսը հաստատի այդ առաջարկը, ապա սա կլինի Հայաստանի անկախությունից հետո երկրին երբևէ հատկացված ամենաքիչ օգնությունը Հայաստանին հատկացվող օգնության չափի վերաբերյալ Սպիտակ տան առաջարկը 2 միլիոն դոլարով պակաս է 2014թ.-ի ֆիսկալ տարվա տնտեսական օգնությունից և Կոնգրեսի հայ աջակցության խմբի նամակում առաջարկած 40 միլիոն դոլարի կեսից էլ քիչ է», –նշված է հաղորդագրության մեջ։
Սպիտակ տան առաջարկը պահպանում է ռազմական օգնության հավասարությունը՝ միջազգային ռազմական կրթության և զորավարժությունների մասնակցելու համար հատկացնելով 600,000 դոլար, իսկ օտարերկրյա ռազմական ֆինանսների համար 1,700,000 դոլար:
Վարչակազմի առաջարկը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղին հատկացվող որևէ օգնություն՝ չնայած անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը տարեկան 2,000,000 դոլար է հատկացրել այդ նպատակով:
«Առաջիկա ամիսների ընթացքում Ամերիկայի հայ ազգային կոմիտեն կաշխատի Կոնգրեսի հայ աջակցության խմբի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետ, որպեսզի մեծացնեն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օժանդակությունը և զրոյացնեն Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը»,– ասնշված է հաղորդագրության մեջ:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոչ է արել Կոնգրեսին օտարերկրյա օգնության օրինագիծը քննարկելու ժամանակ մեծացնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը և հանել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:»,- говорится в сообщении.
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ԱՄՆ–ի հայ համայնքի առավել ազդեցիկ կազմակերպություններից մեկն է։ Կոմիտեն ակտիվորեն առաջ է տանում ԱՄՆ–ի հայ համայնքի շահերը, որոնց թվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:34 04.02.2015