ԱՄՆ–ն հրադադարը պահպանելու կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին
02.08.2014,
10:42
ԱՄՆ–ն հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ հատուցման գործողություններից շփման գծում, որտեղ բռնության վերջին դրսևորման հետևանքով հայ և ադրբեջանցի զինվորներ են զոհվել, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ հատուցման գործողություններից շփման գծում, որտեղ բռնության վերջին դրսևորման հետևանքով հայ և ադրբեջանցի զինվորներ են զոհվել, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը։
«ԱՄՆ–ին մտահոգել է շփման գծում իրավիճակի սրումը, ինչը հուլիսի 31-ին զոհերի պատճառ է դարձել։ Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին, բոլոր կողմերին կոչ ենք անում շտապ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև հորդորում ենք հարգել հրադադարի պահպանման ռեժիմը»,– ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հատուցման գործողություններն ու հետագա բռնությունը միայն կբարդացնեն խաղաղ կարգավորման գործընթացը»,– ավելացրել է նա։ Հարֆի խոսքով` ԱՄՆ–ն հորդորում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել և վերականգնել առանցքային հարցերի շուրջ բանակցությունը։ «Մենք նաև կոչ ենք անում կողմերին ընդունել ԵԱՀԿ նախագահի առաջարկը և բանակցություններ սկսել, որոնք կարող են խաղաղ պայմանագրի կնքման հանգեցնել»,– եզրափակել է Հարֆը` հստակեցնելով, որ ԱՄՆ–ն կշարունակի աշխատել Մինսկի խմբի շրջանակում և պատրաստ է աջակցել խաղաղ կարգավորման ջանքերին։
Հինգշաբթի ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ուժերի հետ բախման հետևանքով շուրջ տասը ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Տեղեկությունից մեկ օր առաջ ղարաբաղյան հենակետերի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել են Արցախի պաշտպանության բանակի երկու զինծառայողներ։ Ավելի վաղ ղարաբաղյան կողմը կրկին հայտնել էր Ադրբեջանի դիվերսիաների փորձերի մասին։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-