ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտել է Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը
24.09.2014,
14:09
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը, հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը, հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը:
Եկեղեցին, որը հայկական սրբավայրերից մեկն էր, ականապատվել և պայթեցվել է սեպտեմբերի 21-ին:
«Այս անմիտ արարքը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը պարբերաբար թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը:
1915 թ.-ի- Հայոց ցեղասպանության ժամանակ Դեյր էլ Զոր քաղաքը և նրան շրջապատող անապատը Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից ընտրվել էին որպես Արևմտյան Հայաստանից արտաքսվող հարյուր հազարավոր հայերի կենտրոնացման հիմնական վայր, ովքեր սպանվեցին դահիճների կողմից, սովից և համաճարակներից:-0-