Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ԱՄՆ–ն խորապես հիսաթափված է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստից

07.09.2012, 13:41
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես հիասթափված է 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ադրբեջանցի նախագահի կողմից արդարացված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու փաստից, հայտարարել է ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը։

ԱՄՆ–ն խորապես հիսաթափված է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստից
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես հիասթափված է 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ադրբեջանցի նախագահի կողմից արդարացված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու փաստից, հայտարարել է ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը։

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնել, և այդ մտահոգությունը պահպանվում է»,– հայտարարել է Վենթրելը։ Նրա խոսքով, Վաշինգտոնը դատապարտում է տարածաշրջանային լարվածությունը գրգռող ցանկացած գործողություն։

«Հենց այդ պատճառով մենք այդքան խորը հիասթափված ենք Հունգարիայի կողմից նրան (Սաֆարովին) Ադրբեջանին հանձնելու փաստից»,– ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Նա ավելացրել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի կապեր պահել Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լարվածության նվազեցման նպատակով։ --0--