ANCA–ն կոչ է անում Օբամային Հայոց ցեղասպանության հարցում հետևել Հռոմի Պապի օրինակին
13.04.2015,
14:50
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ԱՄՆ–ի հայկական համայնքի անունից կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կատարել իր խոստումն ու անկեղծ խոսել Հայոց Ցեղասպանության մասին` հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի օրինակին։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ԱՄՆ–ի հայկական համայնքի անունից կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կատարել իր խոստումն ու անկեղծ խոսել Հայոց Ցեղասպանության մասին` հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի օրինակին։
Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։
«Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս Պապի պատմական ելույթը պետք է ազդակ դառնա նախագահ Օբամայի համար, որպեսզի նա կատարի իր խոստումն ու ճանաչի այս սարսափելի հանցագործությունը», – նշել է Համպարյանը, նշվում է ANCA–ի մամուլի հաղոդագրության մեջ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչ նախագահ դառնալը խոստացել էր Օսմանյան կայսրությունում 1915 թ.–ին տեղի ունեցած իրադարձությունները բնութագրել «ցեղասպանություն» բառով։ Սակայն ԱՄՆ առաջնորդը չի պահել իր խոստումն ու ամեն տարի ապրիլի 24–ին հայ ժողովրդին ուղղված իր ավանդական ելույթում նա օգտագործում է «Մեծ եղեռն» արտահայտությունը, որը հայերեն նշանակում է «մեծ ցեղասպանություն» կամ «մեծ ջարդ»։
«Հրապարակայնորեն անտեսելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի մերժումը` նախագահ Օբաման ավարտում է ճշմարտության ժխտման և այս հանցագործության մեջ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հարցում Անկարայի ջանքերին մասնակից դառնալու ամոթալի դարաշրջանը», – ասել է ANCA–ի նախագահը։
Համպարյանի խոսքերով` Օբամայի նմանատիպ սկզբունքային դիրքորոշումը ԱՄՆ–ին կհեռացնի հարցի ճիշտ լուծումից, ինչպես նաև կխանգարի ԱՄՆ–ի տարածաշրջանային շահերին` հայ–թուրքական հարաբերությունների համար լավագույն ապագայի ստեղծման գործում։
«Թուրքիան, ինքն իրեն վտանգելով, թերագնահատում է մեր համաշխարհային, խորապես բարոյական շարժման ուժը, որը ոգեշնչված է ճշմարտությամբ և արդար ու շարունակական խաղաղության մեր ընդհանուր հույսով, որը հիմնված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա», – հայտարարել է Համպարյանը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—