Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնց հետևանքով շարունակում է տուժել քաղաքացիական բնակչությունը

01.11.2020, 11:29
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ
Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնց հետևանքով շարունակում է տուժել քաղաքացիական բնակչությունը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ `Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին հայտարարության մեջ հայտնել է կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը :

Մամուլի քարտուղարը նշել է, որ Գուտերեշը խորապես մտահոգված է ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնց հետևանքով շարունակում է տուժել քաղաքացիական բնակչությունը: «Նա դատապարտում է բոլոր նմանատիպ հարձակումները և կրկին հայտարարում, որ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն՝ կողմերը պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգուշություն ռազմական գործողություններ իրականացնելիս քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու համար»,-ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարի ներկայացուցիչը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին բարեխղճորեն և անհապաղ կատարել հստակ քայլեր, որոնց շուրջ նրանք պայմանավորվածություն են ձեռքբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, ինչպես նաև նախորդ պարտավորությունները եւս: Նա կոչ է անում կողմերին շարունակել առարկայական երկխոսությունն ու ակտիվացնել ջանքերը համանախագահների աջակցությամբ հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորման համար»,-նշված է հայտարարության մեջ:-0-