Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Արա Բաբլոյանը դարձավ Հայաստանի նորխընտիր խորհրդարանի խոսնակ

18.05.2017, 16:58
Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արա Բաբլոյանը հինգշաբթի ընտրվեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը խորհրդարանից։

Արա Բաբլոյանը դարձավ Հայաստանի նորխընտիր խորհրդարանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արա Բաբլոյանը հինգշաբթի ընտրվեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը խորհրդարանից։


խոսնակի պաշտոնում առաջադրվել էր երկու թեկնածություն` Արա Բաբլոյանինը ՀՀԿ–ից և Էդմոն Մարուքյանինը` «Ելք» ընդդիմադիր դաշիքնից։


Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի քվեարկությանը մասնակցեց 105 պատգամավորից 100–ը։ Բաբլոյանի թեկնածությանը «կողմ» քվեարկեց 88 պատգամավոր, Մարուքյանի օգտին` 12 պատգամավոր։ Ոչ մի քվեաթերթ անվավեր չի համարվել։


Իր ելույթում Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց նախագահին և ՀՀԿ թիմին վստահության համար և խոստացավ դրսևորել առավելագույն պատասխանատվություն Հայաստանի համար այս բարդ և անցումային ժամանակահատվածում։


Խոսնակի պաշտոնում Բաբլոյանը պատրաստվում է շեշտը դնել աշխատանքի երեք հիմնական բաղադրիչների վրա` անվտանգություն, առողջություն և կրթություն։ «Կառաջնորդվեն նրանով, որ ընտրվել եմ ժողովրդի կողմից, իսկ իմ բոլոր քայլերը կբխեն պետության և ժողովրդի շահերից»,– ընդգծեց նորընտիր խոսնակը։


Իր ելույթի վերջում նա դիմեց ընդդիմախոս Մարուքյանին և ասաց. «իսկապես` ելք կա»` խոստանալով հաշվի առնել Մարուքյանի առաջարկություններն ու դիրքորոշումը խոսնակի իր լիազորությունների կատարման ժամանակ։  -0-