Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների ռազմամթերք է արտահանվել․ ԲՏԱ նախարար (ՎԻԴԵՈ)
Այսօր,
10:27
Հայկական 3 ընկերություն 2 տարբեր երկիր զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում, ասել է նախարարը․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել, հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook-յան իր էջում տարածած տեսանյութում։
Նախարարի խոսքով` հայկական 3 ընկերություն 2 տարբեր երկիր զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում։
«Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել օգտագործման երկրներ»,- ասել է Հայրապետյանը։