Առանց Ղարաբաղի հնարավոր չէ և ոչ մի համաձայնագրի ստորագրում. ԱԳՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության և ոչ մի համաձայնագիր չի կարող ստորագրվել առանց Ստեփանակերտի, ուրբաթ ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը 2016 թվականի պետբյուջեի կատարողականի խորհրդարանական լսումների ընթացքում։
«Բանակցային բոլոր փաստաթղթերում, այդ թվում, համանախագահների առաջարկություններում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է մասնակցի խաղաղ վերջնական պայմանագրի մշակման բանակցություններին»,– ասաց նա։
Նալբանդյանը նշեց, որ այս պահին այդ բոլոր փաստաթղթերը պահվում են ԵԱՀԿ գլխամասային գրասենյակում` Վիեննայում, և անհրաժեշտության դեպքում կներկայացվեն հասարակայնության դատին։
«Առանց Ղարաբաղի հնարավոր չէ և ոչ մի համաձայնագրի ստորագրում։ Առանց ղարաբաղյան կողմի վերջնական համաձայնության հասնել հնարավոր չէ»,– ասաց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ -0-