Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Արցախի ՊՆ–ն ներկայացրել է գերևարված ադրբեջանցիներից մեկի լուսանկարները

11.07.2014, 11:40
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակառակորդի հետախուզական–դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի կասեցման ժամանակ գերևարված ադրբեջանցի զինծառայողներից մեկի լուսանկարները։
Արցախի ՊՆ–ն ներկայացրել է գերևարված ադրբեջանցիներից մեկի լուսանկարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակառակորդի հետախուզական–դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի կասեցման ժամանակ գերևարված ադրբեջանցի զինծառայողներից մեկի լուսանկարները։

«Ադրբեջանական քարոզչությունը, ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերևարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»,– ասվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդման մեջ։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտնել է այն մասին, որ ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում` Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի»,– նշվում էր հաղորդման մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-