Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Արցախցիները հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում

22.03.2023, 14:49
Տուժածներ չկան, տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին
Արցախցիները հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 22-ին ոստիկանության Արցախի Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարաությունը:

«Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները», - նշվում է հաղորդագրության մեջ:

Տուժածներ չկան, տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:-0-