Արցախում եռօրյա սուգ կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Արցախում ևս դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգի հայտարարման մասին՝ ի հիշատակ Արցախի պատերազմում զոհվածների:
«Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»,- գրել է նախագահն իր Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ քիչ առաջ իր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ հայտարարվելու մասին: -0-