Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Արցախում շուրջ 2.5 անգամ երկարած շփման գիծ Ադրբեջանի հետ, սահմանափակված հաղորդակցություն ՀՀ-ի հետ. ԱՀ նախագահը՝ անվտանգության ռիսկերի մասին (ՎԻԴԵՈ)

16.12.2020, 16:40
Արցախում շուրջ 2.5 անգամ երկարած շփման գիծ Ադրբեջանի հետ, սահմանափակված հաղորդակցություն ՀՀ-ի հետ. ԱՀ նախագահը՝ անվտանգության ռիսկերի մասին. ՎԻԴԵՈ
Արցախում շուրջ 2.5 անգամ երկարած շփման գիծ Ադրբեջանի հետ, սահմանափակված հաղորդակցություն ՀՀ-ի հետ. ԱՀ նախագահը՝ անվտանգության ռիսկերի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Facebook-յան էջում:

Նա նշել է, որ Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել:

Նախագահի խոսքով, այդ համատեքստում լիովին հասկանալի է, որ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքացիներին ու իշխանություններին ամենաշատ հուզող հարցերը վերաբերում են անվտանգությանն ու առնչվող անորոշություններին:

Հարությունյանն ընդգծել է, որ մի կողմից ունենք պատերազմի հետևանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ:

«Կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի և խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ»,- նշել է նա:

Իսկ մյուս կողմից, նրա խոսքով, ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները:

«Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով»,- նշել է Հարությունյանը: -0-