Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Արցախում նշվում է ԼՂՀ հռչակման 23–րդ տարեդարձը

02.09.2014, 13:30
Արցախում սեպտեմբերի 2–ին նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23–րդ տարեդարձը։
Արցախում նշվում է ԼՂՀ հռչակման 23–րդ տարեդարձը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախում սեպտեմբերի 2–ին նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23–րդ տարեդարձը։
Հանդիսությունների ընթացքում ծրագրված են զանազան միջոցառումներ մայրաքաղաքում և հանրապետության բոլոր շրջաններում։ Կկազմակերպվեն պաշտոնական ընդունելություններ և պարգևատրման արարողություններ։ 2014-2015 ուստարվա առաջին դասերն Արցախում նվիրված են ԼՂՀ հռչակման օրվան։ Արիության դասերին մասնակցել են խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, Ղարաբաղյան պատերազմի վետերաններ։

Բացի այդ, Շուշի քաղաքում կկայանա Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությունը։ Ստեփանակերտում և հանրապետության շրջկենտրոններում ծրագրված են համերգային և մարզական միջոցառումներ։

Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2–ի երեկոյան համերգով և հրավառությամբ մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում։

Այս օրերին Արցախում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։   

Ղարաբաղի ամբողջական ինքնավարությունն ամրագրվեց 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում  է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակերից մեկն է։
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում միջազգային հարության կողմից, և խնդրի կարգավորման սկզբունքներից մեկն է։ –0–