Գյումրու ողբերգությունը ռուսաստանցիների համար նույն ցավն է, ինչ Հայաստանի քաղաքացիների համար. փորձագետ
22.01.2015,
21:56
Գյումրու ողբերգությունը ռուսաստանցիների համար նույն ցավն է, ինչ Հայաստանի քաղաքացիների համար, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի ԶԼՄ–ների հետ փոխգործակցության վարչության պետ, հայտնի ռադիոհաղորդավար, բլոգեր, գրող, հրապարակախոս Արմեն Գասպարյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Գյումրու ողբերգությունը ռուսաստանցիների համար նույն ցավն է, ինչ Հայաստանի քաղաքացիների համար, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի ԶԼՄ–ների հետ փոխգործակցության վարչության պետ, հայտնի ռադիոհաղորդավար, բլոգեր, գրող, հրապարակախոս Արմեն Գասպարյանը։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ ՀՀ ՔՕ–ի 104–րդ հոդվածի («Երկու և ավելի անձանց սպանություն») հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին։
«Մոսկվայում արձագանքը, որը հետևեց այս ողբերգությանը, շատ բնորոշ է։ Երբ ամեն ինչ հայտնի դարձավ, մարդիկ գնացին ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մոտ, այն ողողված էր ծաղիկներով։ Մարդկանց մոտ շոկ էր, ցավ, նրանք չէին հասկանում... դա շատ բարդ է բացատրել։ Ռուսաստանի, ռուսաստանցիների համար դա նույն ցավն էր, ինչ Հայաստանի քաղաքացիների համար», – ասել է Գասպարյանը։
Նրա խոսքերով` Գյումրու ողբերգությունը ընդհանուր ցավ է, Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունն է, «և այն բազմաթիվ ցավակցական խոսքերը, որոնք արտահայտում էին Ռուսաստանի քաղաքական և հասարակական վերնախավի ներկայացուցիչները, մեր գործընկերները, այդ ամենն ասվել է ի սրտե, այդ ամենում ոչ մի ցուցադրական բան չկար»։
«Ինձ երեկ շատերը գրում էին Twitter-ում այն մասին, որ երբ եթեր դուրս գաս, ասա, որ մենք բոլորս սգում ենք։ Բոլոր շրջաններից գրում էին ինձ։ Անհասկանալի ողբերգություն է տեղի ունեցել, ինչպես ցանկացած նմանատիպ հանցագործություն, այն չէր կարող կանխատեսվել։ Այս ոդբերգության նկատմամբ Ռուսաստանի հասարակության վերաբերմունքը ճիշտ նույնն է, ինչ Հայաստանում», – ընդգծեց նա։
Ռուսաստանի համապատասխան պետական մարմինների «ուշացած արձագանքի» մասին հաղորդավարի հարցին ի պատասխան` Գասպարյանն ընդգծել է, որ նման դեպքերում չի կարելի հապճեպ հայտարարություններ անել։
«Հարկավոր էր մտածել, վերլուծել։ Իսկ փորձագիտական հանրությունը միանգամից խոսեց», – ընդգծել է նա։
Խոսելով Գյումրու ողբերգության նկատմամբ արևմտյան ԶԼՄ–ների արձագանքի մասին` փորձագետն ընդգծել է, որ «այդ ամենը նախապատրաստված էր, ամեն դեպքում` այն տեղեկատվական ալիքը, որը հետևեց»։
«Հասկանալի է, որ օգտագործվել են ստանդարտ կլիշեներ, և, ցավոք, դա վերաբերեց սարսափելի ողբերգությանը, և մի շարք մարդիկ պարզապես գլխակորույս սկսեցին այնպիսի բաներ անել, որոնք, վստահ եմ, ոչ մի նորմալ մարդ այլ հանգամանքներում չէր անի։ Պարզապես օգտագործվել են ամենակեղտոտ տեխնոլոգիաները», – ասել է նա։
Մեկնաբանելով Գյումրուց ռուսական ռազմակայանի դուրս բերման անհրաժեշտության մասին ԶԼՄ–ներում և սոցցանցերում շրջանառվող հայտարարությունները` Գասպարյանն ընդգծել է, որ ոչ մի հայ քաղաքական գործչից, անգամ ամենաարևմտամետից, չի լսել հայտարարություն այն մասին, որ հարկավոր է հանել ռուսական ռազմակայանը Գյումրուց։
«Հայ ժողովուրդը շատ իմաստուն է և նման ճակատագրական հիմարություն թույլ չի տա», – նշել է նա։
Գասպարյանը նաև նշել է, որ Պերմյակովի դատը պետք է հրապարակային լինի։ «Բաստրիկինի (ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ, «Նովոստի–Արմենիա») խոսքերը հարկավոր է ճիշտ ընկալել` կլինի հրապարակային գործընթաց Հայաստանի տարածքում, այդ մարդուն (Պերմյակով) կդատեն։ Հասկանալի է, որ նա կդատապարտվի ցմահ բանտարկության, քանի որ և Հայաստանում, և Ռուսաստանում չկա մահապատիժ», – ասել է նա։
Փորձագետը նաև ընդգծել է, որ եթե Պերմյակովը ցմահ բանտարկության պատիժը կրի Ռուսաստանում, ապա «նման մարդկանց համար կա միայն մեկ բանտ»
«Այն գտնվում է բևեռաշրջանից այն կողմ, այնտեղ տարին 11 ամիս օդի ջերմաստիճանը զրոյից ցածր 35 աստիճան է։ Մեկ տարուց ավելի այնտեղ ընդհանրապես ոչ մեկ չի ապրում... Գնդակահարությունը նման մարդու համար շատ ավելի լավ է, քան ցմահ բանտարկությունը», – ընդգծել է նա։
Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման մասին` Գասպարյանն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է զարգացնել տնտեսական, մշակութային երկկողմ կապերը։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու փորձերը կշարունակվեն։ Արևմուտքում շատերին ձեռնտու չէ Հայաստանի և Ռուսաստանի բազմադարյա համատեղ պատմությունը։ Սակայն հայ ժողովուրդն իմաստուն է և ամեն ինչ շատ լավ հասկանում է», – ավելացրել է նա։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին։ Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:
Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:
Ռուսական կողմը Պերմյակովին առաջադրել է ՌԴ ՔՕ–ի «երկու և ավելի անձանց սպանություն», «դասալքություն` ծառայության նպատակով վստահված զենքով» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): -0-