Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանը հետաքրքրված է Իրանի հիմնախնդրի կարգավորմամբ բանակցությունների գործընթացի շրջանակներում. վարչապետ

10.04.2012, 19:32
Հայաստանը հետաքրքրված է Իրանի հիմնախնդրի կարգավորմամբ բանակցությունների գործընթացի շրջանակներում, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԲԿ հրատարակությանը տված հարցազրույցում:

ԵՐԵՎԱՆ, 10  ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հետաքրքրված է Իրանի հիմնախնդրի կարգավորմամբ բանակցությունների գործընթացի շրջանակներում, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԲԿ հրատարակությանը տված հարցազրույցում:

«Մենք պատմականորեն բարիդրացիական հարաբերություններ ունենք Իրանի հետ

և մինչ օրս պահպանում ենք դրանք: Մենք մեծ համայնք ունենք Իրանում, որը մեծաթիվ արտոնություններ ունի: Իրանի կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել հայերի համար, այդ թվում նաև օրենսդրորեն: Հաշվի առնելով բոլոր փաստերը` մենք պետք է անենք ամեն ինչ պահպանելու համար մեր  հարաբերությունները և պետք է հասնենք նրան, որ նրանց ոչինչ չսպառնա»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքերով, անշուշտ, այսօր մեծ ռիսկեր կան, այդ թվում նաև միջազգային պատժամիջոցներ Իրանի դեմ:

«Դրանք արգելակում են տնտեսական հարաբերությունների զարգացումը: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը իրանական միջուկային գործի վերաբերյալ,

մենք շահագրգիռ ենք դրա լուծմամբ բանակցությունների գործընթացի շրջանակներում: Այս գործընթացն ընթանում է իրավաբանական հարաբերությունների մակարդակով` ՄԱԳԱՏԷ-ի հետ ուղղակի շփումներով»,- նշել է վարչապետը:-0-