Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են ՀՔԾ որոշումը

22.10.2019, 14:44
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները նախօրեի երեկոյան բողոքարկել են նրան ձերբակալելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն` հղում անելով սեփական աղբյուրներին։

Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են ՀՔԾ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները նախօրեի երեկոյան բողոքարկել են նրան ձերբակալելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ աղբյուրի, բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Նշվում է, որ բողոքի քննության նիստն անցնելու է դռնփակ ռեժիմով, և պարբերականին հրաժարվել են հայտնել նիստի ժամը։

Նախօրեի երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ պաշտոնեական կեղծիք նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելը) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: -0-