Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը կարող է որոշել միայն ժողովուրդը. Փաշինյան

19.09.2018, 21:10
Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն որոշելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը։ Այս մասին չորեքշաբթի Ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը կարող է որոշել միայն ժողովուրդը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն որոշելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը։ Այս մասին չորեքշաբթի Ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք ո՞վ եք, որ նպատակահարմար համարեք արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ուզու՞մ եք ասել, որ նպատակահարմար եք համարել ինձ ընտրել վարչապետ։ Դուք չեք հասկանում, թե ինչ է կատարվում երկրում»,– ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը կարող է որոշել միայն ժողովուրդը։ 

«Ինձ ասում են, թե այն քաղաքական ուժերը, որոնք օգնել են ինձ, այլևս չեն օգնի։ Որ կա ուժ, որը կարող է փոխել իրավիճակը։ Այդ ուժը ժողովուրդն է, ուրիշ այդպիսի ուժ չկա»,– ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ իր խոսքերը սպառնալիք չեն, այլ քաղաքական իրականության փաստում։ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ քանի դեռ ինքը վարչապետ է, Հայաստանում արտոնյալ մարդիկ և կամայականություն չի լինելու։ -0-