Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Արցախի խորհրդարանի հատուկ նիստում նախագահ կընտրվի

18.07.2017, 15:47
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
Արցախի խորհրդարանի հատուկ նիստում նախագահ կընտրվի

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։

Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն մամուլի հաղորդագրության համաձայն, հուլիսի 18-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկման է ներկայացվել ԱԺ հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջները: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:

Խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին:

Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88»  խմբակցության կողմից) և Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից)։ -0-