Արցախի պաշտպանության նախկին նախարարն դատապարտվեց վեց տարվա ազատազրկման

Արցախի պաշտպանության նախկին նախարարն դատապարտվեց վեց տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի նիստում ընթերցեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը։

Բաբայանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։

Հայաստանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22–ին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր է հայտնաբերել։ Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին։


Դատավոր Արշակ Վարդանյանի ընթերցած դատավճռում նշվում է, որ Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվում փողերի լվացման և զինամթերքի անօրինական ձեռքբերման դրդման փաստով։

«Սամվել Բաբայանին ճանաչել մեղավոր Հայաստանի քրեական օրենսգրքի 190–րդ հոդվածի 1–ին մասով (Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը), 38-235–րդ հոդվածի 2–րդ մասով (զինամթերքի անօրինական ձեռքբերմանը, պահելուն և փոխադրելուն դրդելը) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատժաժամկետների մասնակի գումարման միջոցով դատապարտել նրան 6 տարվա ազատազրկման»,– ասել է Վարդանյանը։ 


Ավելի վաղ իր մեղքը չընդունած Բաբայանի համար դատախազը պահանջել էր յոթ տարվա ազատազրկում։ -0-


 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:34 28.11.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×