Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Արցախցի երկու զինծառայողներ են զոհվել ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից. ՊՆ

13.11.2015, 11:48
Արցախցի երկու զինծառայողներ են զոհվել ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Արցախցի երկու զինծառայողներ են զոհվել ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից. ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախցի երկու զինծառայողներ են զոհվել ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

 

«Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.)»,– ասվում է հաղորդման մեջ։

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդագրությունում։